Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայտարարել է, որ փետրվարի 16-19-ին կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին, որը Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում:
Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսներից մեկն է: Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Եպիսկոպոսաց ժողովին և կոչ արել, որ Մայր Աթոռը չեղարկի այն:
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի կայքում տեղադրված հայտարարությունից պարզ չէ՝ արդյոք Հովնան արքեպիսկոպոսը լքել է «Եկեղեցու բարենորոգման խորհուրդը», որի կազմում է նաև Կաթողիկոսի հրաժարականը պահանջող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայտարարությունում միայն նշված է, որ Հովնան արքեպիսկոպոսը Եպիսկոպոսաց ժողովից հետո փետրվարի 20-21-ին կմասնակցի նաև Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: