Հույսի ոչ մի նշույլ չկա, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը կփոխվի․ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի վերաբերյալ հրապարակած զեկույցում մտահոգություն է հայտնում մարդու իրավունքների լրջագույն խախտումների վերաբերյալ․ կարծիքի արտահայտման սահմանափակումներ, իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ բռնաճնշումներ, արդար դատաքննության բացակայություն և քաղաքական նպատակներով քրեական գործեր։
Կազմակերպությունն ընդգծում է՝ երկրում մարդու իրավունքների անկախ մոնիտորինգն արգելված է։
Amnesty International -ն ավելի վաղ անդրադարձել էր նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությանը՝ շեշտել, Ադրբեջանի իշխանությունները պետք է ուսումնասիրեն նրա հայտարարությունը իր նկատմամբ կիրառվող ճնշումների մասին։
Վարդանյանը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանից ահազանգել էր ճնշումների մասին:. իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են, իրեն, փաստաբանին և թարգմանչին ճնշելով են ստիպել ստորագրել այդ փաստաթղթերը: