Մատչելիության հղումներ

Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը համատեղ զորավարժություններ կանցկացնեն


Արխիվ
Արխիվ

2026 թվականի ընթացքում Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Միջերկրականի արևելյան հատվածում՝ Թուրքիայի ծովային սահմանների անմիջական հարևանությամբ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ Հունաստանի բանակի անանուն ներկայացուցիչներին վկայակոչելով։

Այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի սպաներից մեկի տեղեկություններով՝ Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը նախորդ շաբաթ ստորագրել են 2026 թվականի պաշտպանական համագործակցության պլանը։ Դրա համաձայն՝ առաջիկա ամիսներին երեք երկրների ռազմաօդային և ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն։

Դրան էլ գումարած, ըստ հույն պաշտոնյաների, Իսրայելը մի շարք նորագույն տեխնոլոգիաներ կփոխանցի Աթենքին և Նիկոսիային՝ «սիմետրիկ և ասիմետրիկ սպառնալիքների հանդեպ ավելի դիմակայուն դառնալու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG