Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը վաղը՝ սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, կհանդիպի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։
Երկու առաջնորդները վերջին անգամ հանդիպել են հուլիսին Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, բայց միևնույն ժամանակ պատմական հակառակորդներ Հունաստանը և Թուրքիան, որ տասնամյակներ շարունակ հակասություններ ունեն մի շարք հարցերի շուրջ, վերջին շրջանում վերանայել են իրենց հարաբերությունները՝ խոստանալով բաց պահել հաղորդակցության ուղիները, որոնել ռազմական վստահության միջոցներ՝ լարվածությունը մեղմելու համար։