Մատչելիության հղումներ

«Կարմիր քարտը ջարդեց մեր խաղը».10 հոգով մնացած Հայաստանի հավաքականը զիջեց Իռլանդիային


Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում նվազագույն հաշվով պարտություն կրեց Իռլանդիայի ընտրանուց (0-1):

Հայաստանի հավաքականը 52-րդ րոպեին մնաց 10 հոգով. կարմիր քարտ ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը:

«Այո, կարմիր քարտը ջարդեց մեր խաղը: Բայց, դա իմ ֆուտբոլիստի սխալն է, նշանակում է՝ դա իմ սխալն է: Իմ ֆուտբոլիստների հետ կապված ինչ պատահում է, ես եմ գլխավոր մարզիչը, ես եմ վերցնում պատասխանատվությունը, ներողություն եմ խնդրում, որ ստացվեց դա, քանի որ մեր երկրպագուն մեզնից միավորներ է սպասում, մենք երկու խաղից ինչ-ինչ պատճառներով չկարողացանք միավորներ վերցնել», - Իռլանդիա-Հայաստան հանդիպումից հետո ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Մարզիչը հավելեց. «Այս պահին պետք է միասին լինել, տղամարդավարի ընդունել պարտությունն ու շնորհավորել մրցակցին»:

Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը 3 միավորով F խմբի աղյուսակում վերջինն է՝ 4-րդը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG