Այսօր Հնդկաստանում վթարի է ենթարկվել ռազմական բեռնատար ինքնաթիռ՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող ռազմաօդային ուժերի կայանում վայրէջք կատարելիս, հայտնել են զինված ուժերը։
Ռուսական արտադրության Antonov An-32 ինքնաթիռն այսօր «Ջորհատ քաղաքում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել», փոխանցում են ռազմաօդային ուժերը։
Հաղորդվում է, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ զինծառայողներ են զոհվել:
An-32 ինքնաթիռը հատուկ նախագծված է բարձր լեռնային շրջաններում և ծայրահեղ կլիմայական պայմաններում լավ աշխատելու համար։
Հնդկական ռազմաօդային ուժերը դրանցից մոտ 100-ը օգտագործում են ռազմական մատակարարումների և քաղաքացիական օգնության համար՝ երկրի ամենահեռավոր լեռնային շրջաններում։