Անցած օրերին Քաշմիրում տեղի ունեցած զինված հարձակման ֆոնին կտրուկ սրվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում տասնյակ զբոսաշրջիկների կյանք խլած արյունալի հարձակումը պաշտոնական Դելին ահաբեկչություն է որակել:
Հնդկաստանի իշխանություններն առանց հարևան Իսլամաբադին ուղղակիորեն մեղադրելու հայտարարել են, որ հանցագործության հեղինակները կապեր ունեն Պակիստանի հետ։ Ըստ Հնդկաստանի պաշտոնական աղբյուրների՝ երեք հարձակվողներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ են։
Արյունալի միջադեպի հաջորդ օրը Հնդկաստանի իշխանությունները չեղարկեցին Պակիստանի քաղաքացիների վիզաները, փակելով նաև Պակիստանի հետ իր միակ սահմանային անցակետը։ Դելին նաև հայտարարեց, որ կասեցնում է Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործման համաձայնագիրը, որը գործել է տասնյամյակներ շարունակ՝ նույնիսկ կողմերի միջև զինված ընդհարումների պայմաններում։
Ի պատասխան՝ Պակիստանի իշխանությունները որոշել են չեղարկել Հնդկաստանի քաղաքացիների համար վիզաները, փակել օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար,՝ նաև դադարեցնելով առևտուրը Հնդկաստանի հետ։ Բացի այդ, Իսլամաբադը մտադիր է մի խումբ հնդիկ դիվանագետների արտաքսել երկրից: