Մատչելիության հղումներ

Հինգ զոհ՝ Շվեդիայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով


«Շվեդիայի Օրեբրո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել», - հաղորդում է տեղի ոստիկանությունը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միջադեպն արձանագրվել է մայրաքաղաք Ստոկհոլմից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Օրեբրոյի դպրոցներից մեկում։

Reuters-ի տեղեկություններով, սակայն, խոսքը ոչ թե հանրակրթական, այլ մեծահասակների համար նախատեսված դպրոցի մասին է։

Շվեդական ոստիկանության տեղեկություններով՝ հրաձգության հետևանքով ևս չորս մարդ վիրավորվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG