«Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում օդանավի և ուղղաթիռի ողբերգական բախման կապակցությամբ», - X-ում գրել է Հայաստանի վարչապետը:
«Հայաստանի անունից ցավակցություններս եմ հայտնում Միացյալ Նահանգների ժողովրդին և Կառավարությանը: Մեր մտքերը և աղոթքները զոհվածների և նրանց ընտանիքների հետ են», - գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ողբերգության կապակցությամբ ցավակցել է նաև Հայաստանի արտգործնախարարությունը:
Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ու ռազմական ուղղաթիռի բախման հետևանքով, ենթադրվում է, որ մահացել են բոլոր ուղևորները։
AP-ն, հղում անելով Նահանգների պաշտոնատար անձանց, տեղեկացնում է, որ օդանավում գտնվող 60 ուղևորների և անձնակազմի 4 անդամների ողջ մնալու հույսեր արդեն չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ