Մատչելիության հղումներ

«ՀՀ տարածքում ենթակառուցվածքային ծրագրերը հաստատվում են միայն ՀՀ կառավարության կողմից». Խուդաթյանը պատասխանեց թուրք նախարարին


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան, արխիվ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան, արխիվ

«Նշված չափանիշին չհամապատասխանող որևէ անվանումով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործելու», - ընդգծում է ՀՀ ՏԿԵ նախարարը:

Հայաստանի կառավարությունից արձագանքել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հերթական հայտարարությանը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գործել և իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են ՀՀ կառավարության կողմից՝ «Հյուսիս–Հարավ», «Խաղաղության խաչմերուկ», TRIPP ծրագրերը:

«Նշված չափանիշին չհամապատասխանող որևէ անվանումով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործելու», - ասել է Խուդաթյանը՝ միաժանամանակ հավելելով, որ Երևանը «պատրաստ է և հետաքրքրված է» Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությամբ։

«Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի կառուցմամբ մենք ձեռնարկում ենք Զանգեզուրի միջանցքի իրականացման ամենահստակ քայլերից մեկը, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար», - հայտարարել էր Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ երկաթգծի հիմնարկեքի արարողության ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG