Մատչելիության հղումներ

ՀՀ պաշտոնյաները ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել են Բաքվի հետ կարգավորման գործընթացը


Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ առկա է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական հնարավորություն, և այդ ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կդառնա պատմական հանգրվան։

ԱԳՆ-ից հաղորդում են, որ Միրզոյանն ու Հաքը խոսել են նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին:

Հաքն, իր հերթին, հայտարարել է, որ Միրզոյանի հետ հրաշալի քննարկում են ունեցել հայ-ամերիկյան աճող գործընկերության և խաղաղության գործընթացի վերաբերյալ։

«Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկեցություն մեր երկրների քաղաքացիների համար», - նշել է նա։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ընդունել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղության հաստատմանը, երեկ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG