Մատչելիության հղումներ

ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի


Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեպանի և ներկայացրել վերջին զարգացումները գործողությունների, մանդատի և ծրագրերի վերաբերյալ:

«Մենք երախտապարտ ենք անդամ երկրներին իրենց հաստատուն աջակցության և շարունակական ներդրման համար», - նշված է ԵՄ առաքելության X-ի էջում:

Հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը։

ԵՄ դիտորդները Հայաստան էին ժամանել 2 տարի առաջ՝ 2023-ին։ Առաքելության ժամկետը լրանում է այս փետրվարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG