Մատչելիության հղումներ

ՀՀ-ն պատրաստ է պետբյուջեով իրականացնել երկաթգծի վերականգնումը, եթե ՌԴ-ն պատշաճ ժամկետում դա չանի. Փաշինյան


Հայաստանի կառավարությունը պատրաստ է պետական բյուջեի միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների այն հատվածները, որոնք ռուսական կոնցենսիայի ներքո են, կառավարության նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա կարևոր ենք համարում, որ Տավուշի հատվածում, առնվազն այս փուլում մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ վերականգնման աշխատանքներ իրականացվեն։ Նաև Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը վերականգնվի, և Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը վերականգման աշխատանքներ իրականացվեն», - ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ հույս ունեն, որ Ռուսաստանի գործընկերները այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն:

«Եթե հանկարծ խոչընդոտ լինի, կամ այլ հարց առաջանա, ես արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանը կարող է դա վերցնել և պետական բյուջեի միջոցով դա անել»,- շեշտեց կառավարության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը երկաթգծի վերականգնման աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG