ՀՀ-ն ու ԱՄԷ-ն պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը և այդ նպատակով ստորագրել համագործակցության մասին համաձայնագիր, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Համաձայնագիրը սահմանելու է գործակցության հիմնական ուղղությունները:
Համագործակցության մասին անդրադարձ է կատարվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու ԱՄԷ փոխվարչապետ, պաշտպանության նախարար Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ-Մաքթումի հանդիպմանը:
Նախարարները քննարկել են պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը: