Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ «քննարկվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրագործմանն ուղղված քայերի ընթացքը»:
Նշվում է, որ հանդիպմանը նաև անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: