Մատչելիության հղումներ

«Հեզբոլա» շարժման ևս մեկ հրամանատար է սպանվել

Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին, հուլիս, 2024թ.
Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին, հուլիս, 2024թ.

Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա» շարժումն այսօր հաստատել է իր բարձրաստիճան հրամանատարներից ևս մեկի՝ Յասիր Նիմր Կոռնիշի մահվան մասին տեղեկությունները։ Խմբավորումը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ հանգամանքներում է զոհվել դաշտային հրամանատարը։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն՝ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Բեյրութ-Դամասկոս մայրուղով ընթացող ավտոմեքենաներից մեկին։ Ենթադրաբար՝ «Հեզբոլա»-ի հրամանատարը հենց այդ մեքենայում էր գտնվում։

XS
SM
MD
LG