Շեյխ Նայիմ Քասեմը հաստատվել է «Հեզբոլա»-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, ասվում է կազմակերպության հաղորդագրությունում։
Քասեմն ավելի քան երեք տասնամյակ եղել է Հասան Նասրալլայի տեղակալը։
Նոր առաջնորդ ունեցող «Հեզբոլան» (ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) խոստանում է շարունակել Նասրալլայի քաղաքականությունը «մինչև հաղթանակի հասնելը»:
Նասրալլան սպանվեց սեպտեմբերի վերջին Բեյրութին՝ Իսրայելի հարվածների հետևանքով։ Նրա իրավահաջորդ Հաշեմ Սաֆիադին էլ հոկտեմբերին սպանվեց կրկին Բեյրութում։
Իսրայելական կողմը պնդում է, թե Լիբանանի հարավում ցամաքային գործողությունների ընթացքում սպանել է արմատական խմբավորման 440 մարտիկի և ոչնչացրել 2000 թիրախ: 9 իսրայելցի զինվոր է զոհվել Լիբանանի հարավում, հայտնել են իշխանությունները:
Իսրայելը հայտարարում է, որ «Հեզբոլա»-ի վրա հարձակումները նպատակ ունեն ապահովել տասնյակ հազարավոր քաղաքացիների անվտանգ վերադարձը հյուսիսային Իսրայելի իրենց տներ, որոնք ռմբակոծվել են խմբավորման կողմից անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր։
Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունը շարունակվում են։ Reuters-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հաղորդում է՝ այս գիշեր շրջաններից մեկում իսրայելական հարվածներից ավելի քան 60 մարդ է սպանվել։