Քասեմի նշանակումը «երկար ժամանակով չէ», X -իր էջում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Նայիմ Քասեմի՝ «Հեզբոլա» խմբավորման առաջնորդ ընտրվելու հայտարարությունից մի քանի ժամ անց։
ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման նախկին առաջնորդ Հասան Նասրալլան իսրայելական հարվածից անցած ամիս սպանվեց։
Քասեմն ավելի քան երեք տասնյակ Նասրալլայի տեղակալն էր: Նոր առաջնորդ ունեցող «Հեզբոլա»-ն խոստանում է շարունակել Նասրալլայի քաղաքականությունը։
Իսրայելի պաշտպանության նախարարն X -ի իր էջում խմբավորման նոր առաջնորդի լուսանկարն է հրապարակել ու գրել՝ «ժամանակավոր նշանակում, ոչ երկար ժամանակով»: