Լիբանանյան «Հեզբոլա» խմբավորումը հրթիռներ է արձակել Իսրայելի վրա։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թել Ավիվի մոտակայքում շենք է խոցվել։
Նախօրեին Բեյրութում իսրայելական հզոր ավիահարվածից զոհվել է առնվազն 29 մարդ:
Իսրայելը հարվածել էր նաև Բեյրութի՝ «Հեզբոլա»-ի (ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել, սակայն Եվրամիությունը նրա միայն զինյալ թևն է ներառել իր սև ցուցակում, ոչ քաղաքականը) կողմից վերահսկվող հարավային արվարձաններին։
«Հեզբոլա»-ն, որը խոստացել էր պատասխանել Բեյրութի վրա հարձակումներին՝ թիրախավորելով Թել Ավիվը, հայտարարել է, որ ճշգրիտ կառավարվող հրթիռներ է արձակել Թել Ավիվի և շրջակայքի երկու ռազմական օբյեկտների ուղղությամբ:
Ոստիկանությունը հայտնել է, որ Թել Ավիվի արևելյան մասում գտնվող Պետախ Տիկվա շրջանում հրթիռների բախման մի քանի վայրեր կան, և մի քանի մարդ վիրավորվել է: