«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ն տուգանվել է 20 միլիոն դրամով, հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Ըստ հաղորդագրության՝ ՀԷՑ-ի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի պայմաններով նախատեսված՝ հավաստի և սպառիչ տեղեկություն ներկայացնելու պարտավորության հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով հարուցված վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից ևս ընդունվել է։