Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։
Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Այլ մանրամասներ չեն հրապարակվում: