Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարները


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հունգարիայի իր պաշտոնակից՝ Պետեր Սիյարտոն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի:

Միրզոյանը կարևորել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի վերջնականացման կապակցությամբ նախարար Սիյարտոյի կողմից արտահայտված ողջունող դիրքորոշումը: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմն այս պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունն է համարում համաձայնագրի ստորագրումը, ինչի համար ադրբեջանական կողմին առաջարկել է անցկացնել խորհրդակցություններ դրա ժամկետների և տեղի շուրջ:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ օրակարգային հարցեր:

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ներառյալ առկա գործիքակազմի առավել արդյունավետ օգտագործման միջոցով:

Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG