Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ հնարավոր է կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում


Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր հայտարարել է, որ որպես ֆուտբոլիստ կարիերան կարող է ավարտել արդեն այս մրցաշրջանի ավարտին։ Մխիթարյանն այդ մասին ասել է Չեմպիոնների լիգայի «Ինտեր»-«Բավարիա» հանդիպման նախախաղային ասուլիսի ընթացքում։

«Գուցե դեռ 1-2 տարի ունեմ խաղալու, բայց հնարավոր է նաև սա վերջին մրցաշրջանը լինի ինձ համար»,- նշել է հայ կիսապաշտպանը, ում պայմանագիրն «Ինտեր»-ի հետ ավարտվում է 2026-ի ամռանը։

«Սա ամենաբարդ մրցաշրջաններից է։ Ապրիլի կեսն է, մենք պայքարում ենք երեք ճակատով՝ Չեմպիոնների լիգա, A սերիա և Իտալիայի գավաթ։ Բայց ինձ համար ուրախություն է իմ կարիերայի այս կետին հասնելը, քանի որ սա կարող է այլևս չկրկնվել։ Շատ ուրախ եմ այստեղ՝ «Ինտեր»-ում խաղալու համար»,- հայտարարել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը։

Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ին միացել է 2022-ի ամռանը՝ թիմի հետ անցած մրցաշրջանում նվաճելով Իտալիայի չեմպիոնի կոչումը, ինչպես նաև սուպերգավաթն ու գավաթը։ Ապրիլի 16-ին «Ինտեր»-ը Չեմպիոնների լիգայի ¼- րդ կիսաեզրափակչում մրցելու է գերմանական «Բավարիա»-ի հետ. թիմերի առաջին խաղն ավարտվել է իտալացիների հաղթանակով։

XS
SM
MD
LG