Քիմիայի բնագավառի Նոբելյան մրցանակակիրներն են գիտնականներ Օմար Յաղին, Սուսումու Կիտագավան ու Ռիչարդ Ռոբսոնը։
Նոբելյան կոմիտեի ընտրությունը նրանց վրա է կանգ առել մետաղ-օրգանական կառուցվածքների շուրջ դեռ 1989-ին սկսված աշխատանքի համար։
Այդ կառուցվածքների օգնությամբ, ըստ Նոբելյան կոմիտեի, հնարավոր է անապատի օդից ջուր հավաքել, ածխաթթու գազ կլանել։