Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից փոխանցում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
- Բանակային խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էր, որ այս տարեսկզբից 32 զինծառայող է մահացել, և միայն 4-ը՝ հակառակորդի կրակոցից: 28 զինվոր ոչ մարտական պայմաններում է զոհվել՝ ինքնասպանություններ, սպանություններ, առողջական խնդիրներ, ավտովթարներ, հրդեհ: