Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Ըստ հաղորդագրության՝ ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով:
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին», - ասված է հաղորդագրությունում: