Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է ձնահյուսի հետևանքով Արագածի գագաթին նախօրեին անհետ կորած քաղաքացու դին


Արագած լեռը
Արագած լեռը

Հայտնաբերվել է Արագած լեռան հյուսիսային գագաթին նախօրեին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով անհետ կորած քաղաքացու դին, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։

Որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել էին այսօր առավոտյան ժամը 06։00-ին։

Երեկ Ներքին գործերի նախարարույթունը հաղորդեց, որ 9 անձից (Իսպանիայի քաղաքացիներ) բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավել են 51 փրկարարկան ծառայող և երկու ուղղաթիռ։

8 լեռնագնացներ երեկ հայտնաբերվեցին և ուղղաթիռով տեղափոխվեցին Արագած գյուղ, այնուհետև տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվեցին, մեկ քաղաքացի շարունակում էր մնալ անհետ կորած։






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG