Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք, կա շուրջ երեք տասնյակ ձերբակալված. ՔԿ


Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի
Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի

Քննչական կոմիտեն հաղորդում է ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու և շուրջ երեք տասնյակ անձանց ձերբակալելու մասին:

Հաղորդագրության համաձայն՝ ՔԿ Երևանի քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական վարույթներով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ մի շարք անձինք իրենց մոտ, տրանսպորտային միջոցներում և բնակության վայրերում ապօրինի պահում են զենք-զինամթերք:

Իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, մասնավորապես՝ այսօր շուրջ վեց տասնյակ հասցեներում իրականացվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են տարբեր տեսակի զենք-զինամթերք, թմրանյութեր, այլ առարկաներ, ասված է հաղորդագրությունում:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք, ինչպես նաև թմրամիջոցներ պահելու կասկածանքով ձերբակալվել են շուրջ երեք տասնյակ անձինք:

Քննչական կոմիտեն հորդորում է ապօրինի պահվող զինամթերքն ինքնակամ հանձնել իրավապահ մարմինների՝ հիշեցնելով, որ մինչև իրավասու մարմինների կողմից ապօրինի զենք-զինամթերքի գտնվելու վայրի մասին իմանալը դրանք հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG