Մատչելիության հղումներ

Հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Բաքվին. ԱԳ փոխնախարար


Հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Բաքվին, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց փոխարտգործնախարարը Պարույր Հովհաննիսյանը՝ առանց հստակեցնելու, թե երբ և կոնկրետ ինչ առաջարկներ:

Հովհաննիսյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի 1-2 ձևակերպումը համաձայնեցնելու գործընթացը նույն փուլում է, սպասում են Բաքվի արձագանքին:

Անցած շաբաթ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հայտարարել, որ հայ-ադրբեջանական բանակցություններում կա 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է՝ զգուշավոր լավատեսություն հայտնելով, որ մոտ ապագայում դրանք ևս կհամաձայնեցնեն և պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման։

Մինչ այս հայաստանցի բանակցողներն Ադրբեջանին առաջարկում էին ստորագրել համաձայնեցված կետերը, իսկ մյուսների քննարկումը թողնել ապագային։ Բաքուն, սակայն, արդեն երկու ամիս է՝ կտրուկ մերժում է՝ պնդելով՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG