Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ամբողջությամբ կգործարկվի արդեն մայիսի վերջին։ Այսօր այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք ադրբեջանական կողմի հետ վերջապես համաձայնեցրել ենք այս երկաթուղուն վերաբերող բոլոր դետալները: Որոշում է կայացվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման նպատակով համատեղ վրաց-ադրբեջանական ձեռնարկություն ստեղծել», - ասել է Կոբախիձեն։
Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարությունը մեկնարկել էր 2008 թվականին։ Դրա պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2017-ին։ Բեռնափոխադրումների տարեկան ծավալները, սակայն, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով չէին գերազանցում 1 միլիոն տոննան։ Ակնկալվում է, որ լիարժեք գործարկումից հետո երկաթուղու ծանրաբեռնվածությունը կհնգապատկվի։