Մատչելիության հղումներ

ՀՀ-ն հույս ունի մեկ ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագրի հոդվածներ ստորագրել Ադրբեջանի հետ. նախագահ


ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան, արխիվ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան, արխիվ

Հայաստանը հույս ունի Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագրի դրույթները մոտակա չորս շաբաթների ընթացքում, Reuters-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հայաստանի նախագահը, միևնույն ժամանակ, հայտարարել է`Երևանը հույս ունի, որ Բաքուն կստորագրի 16 համաձայնեցված հոդվածները մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ը։

«Եթե մեզ մնար, մենք այն կստորագրեինք հենց հիմա՝ այսօր», - ըստ Reuters-ի, ասել է նախագահը՝ ելույթ ունենալով Համբուրգում, կայուն զարգացման թեմայով համաժողովում, հավելելով. - «Բայց մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ կհասնենք այդ կետին»:

Նա նշել է, որ կան մի քանի այլ հոդվածներ, որոնք դեռևս բանակցությունների փուլում են Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ չստակեցնելով, թե ինչ հոդվածների մասին է խոսքը։

Ուրբաթ օրվա իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրեց խաղաղության գործընթացն ավարտելու ցանկության, ոչ անկեղծ լինելու և ռազմական նոր գործողությունների պատրաստվելու մեջ՝ զգուշացնելով Երևանին «դադարեցնել այդ վտանգավոր խաղերը»։

Անցյալ շաբաթ Ֆրանսիայում Հայաստանի վարչապետն Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ Երևանը պատրաստ է Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքել արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով ու շարունակել հետագա քննարկումները, ինչը Բաքուն մերժում է։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը էլ ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջխաղացման համար՝ միևնույն ժամանակ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG