Մատչելիության հղումներ

«Երևանը հետաքննել է Բաքվի հայտարարած բոլոր միջադեպերն ու փոխանցել Ադրբեջանին». ԱԽ քարտուղար


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

Հայաստանը խնդրել է Բաքվին՝ դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել Ադրբեջանի հայտարարած հրադադարի խախտումների մասին, այսօր «Հաղթանակ» զբոսայգում, «Ազատության» հարցին ի պատասխան, հաստատեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ «Հայաստանը հետաքննություն է կատարել Բաքվի հայտարարած բոլոր միջադեպերի վերաբերյալ և փոխանցել է Ադրբեջանին»։

Ըստ Գրիգորյանի՝ հայկական կողմի կատարած հետաքննության համաձայն, «ընդհանուր առմամբ այդպիսի խախտումներ չեն եղել»։

ԱԽ քարտուղարը միևնույն ժամանակ նշեց, որ Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին և ակնկալում է մանրամասն հետաքննություն։

Նախօրեին Factor.am-ին վարչապետի աշխատակազմից տեղեկացրել էին, որ թե' Երևանը, թե՛ Բաքուն միմյանց են փոխանցել հրադադարի խախտումների վերաբերյալ տեղեկություններ:

Թեև այս տարվա մարտի 13-ին կողմերը հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է, սակայ գրեթե երկու ամիս է Բաքուն ու Երևանը հրադադարը խախտելու մեղադրանքներ են փոխանակում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG