Մատչելիության հղումներ

Հայաստանը 49 մլն դրամի օգնություն կտրամադրի Սիրիայի բնակչությանը


Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Ներքին գործերի նախարարությանը 49 մլն դրամ կհատկացվի:

Ըստ ՆԳՆ-ի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու հանգամանքով։

«Մարդասիրական օգնության շրջանակներում անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները»,-ասված է Ներքին գործերի նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ:

Նախորդ ամիս ևս Հայաստանի կողմից Մարգարայի անցակետով մարդասիրական օգնություն էր ուղարկվել Սիրիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG