Հայաստանում նախատեսվում է ստեղծել 500 միլիոն դոլար արժողությամբ Արհեստական բանականության տվյալային կենտրոն:
Նախաձեռնողը նորաստեղծ Firebird ընկերությունն է, համահիմնադիրը և գլխավոր տնօրենը Ռազմիկ Հովակիմյանն է՝ հայազգի գործարար, որ կառավարում է օրինակ՝ նաև հայտնի ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիի ներդրումային ընկերությունը:
Ներդրումային այս նախագծում որպես Firebird-ի հիմնադիր գործընկեր և ռազմավարական խորհրդատու ներգրավված է նաև հայազգի հայտնի գործարար Նուբար Աֆեյանը:
Ահա երեկ հայտարարվեց, որ նորաստեղծ Firebird-ը Հայաստանի կառավարության և արհեստական բանականության համար սուպերհամակարգիչներ ու պրոցեսսորներ արտադրող NVIDIA- խոշորագույն ընկերության աջակցությամբ 2026 թվականին Հայաստանում մտադիր է տվյալային կենտրոն հիմնել: Ըստ մամուլի հաղորդագրության՝ հայտարարվել է «Կովկասի տարածաշրջանը արհեստական բանականության կենտրոն դարձնելու համար ենթակառուցվածքներ կառուցելու տեսլականի մասին»։ Ի դեպ, փոխտնօրեն Ռեվ Լեբարիդյանը ևս հայկական արմատներ ունի:
Այսօր կառավարության նիստում մինչև օրակարգին անդրադառնալը խոսեցին այս նախագծից: Արդյոք սա արդեն հաստատված ծրագիր է, թե դեռ միայն մտադրության կամ տեսլականի մասին է խոսքը, ըստ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի՝ ծրագիրը չափազանց իրատեսական է:
Ենթադրվում է, որ Արհեստական բանականության տվյալային կենտրոնը պետք է արհեստական բանականության ամպային ծառայություն ապահովելու համար անհրաժեշտ նոր սերնդի գրաֆիկական պրոցեսսորներ ձեռք բերի NVIDIA ընկերությունից և Հայաստանում տեղակայի: Կենտրոնի աշխատանքի համար անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի մեծ ծավալ, Հայաստանը կարող է արդյոք ապահովել անհրաժեշտ քանակը և հզորությունը, ըստ նախարարի և վարչապետի՝ այո:
Արդյոք Հայաստանը իրոք կարո՞ղ է ապահովել անհրաժեշտ էլեկտրաէներգիան, երբ հայաստանցիները ամենօրյա ռեժիմով ականատես են լինում թե հոսանքի անջատումների, թե տատանումների, վերջերս էլ քաղաքի կենտրոնը մի քանի ժամով ամբողջովին հոսանքազրկվել էր, վթարի պատճառներն այդպես էլ չպարզաբանվեցին:
Էներգետիկայի հարցերով ՄԱԿ–ի ազգային փորձագետ Արա Մարջանյանն ասում է՝ ամեն դեպքում Հայաստանը տարածաշրջանում էներգիայի ավելցուկ ունեցող միակ երկիրն է, բայց հոսանքի տատանումների առումով խնդիր կա:
Առավել մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.
Հայաստանում նախատեսվում է ստեղծել 500 միլիոն դոլար արժողությամբ Արհեստական բանականության տվյալային կենտրոն
