Մատչելիության հղումներ

Հայաստանում գործարկվել է Ոստիկանության գվարդիան


Հայաստանում նոյեմբերի 1-ից գործարկվել է Ոստիկանության գվարդիան: Այն ոստիկանության չորս ուղղություններից է:

Ըստ կառավարության՝ գվարդիան նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ առավել հասցեական և թիրախային գործիքակազմի միջոցով, ունի միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինություն ու վերապատրաստված անձնակազմ:

Գվարդիային է վերապահվելու հասարակական կարգի պահպանությունն և հասարակական անվտանգության ապահովումը։

Ոստիկանության գվարդիային է վերապհվելու նաև պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:

Առանց համապատասխան հատուկ պատրաստության գվարդիայի ծառայողն իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։

Կառավարությունից հայտնում են, որ Ոստիկանության գվարդիայի ձևավորումը գալիս է առավելապես օգնելու, ավելի կազմակերպված դարձնելու նաև հավաքների ազատության իրավունքի իրացումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել գվարդիայի գործարկման արարողությանը՝ հայտարարելով, որ այսօրվանից պատմության նոր էջ է բացվում:

«Սա կարևոր մի փուլ է Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների համար», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG