Մատչելիության հղումներ

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի հաստատված դեպքերի թիվը հասել է 128-ի, 4 մարդ մահացել է


Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվը հասել է 128-ի, արձանագրվել է մահվան 4 դեպք, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Բարդացման փուլում անգամ ուղեղում բորբոքում առաջացնող այս վիրուսը մարդուն է փոխանցվում մոծակի խայթոցից, մարդը մարդուն չի վարակում:

  • Ռիսկային խմբում են տարեցները, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցողները:
  • Ախտանշաններն են թեթև դեպքում՝ ջերմություն, գլխացավ, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, աչքերի ցավ կամ անհանգստություն, ծանր դեպքում՝ ուժեղ գլխացավ, բարձր ջերմություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, մկանների ցավ ու թուլություն:

XS
SM
MD
LG