«Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, ներառյալ փաստաթուղթ, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները դարձնենք ռազմավարական»,-«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Աստանայում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։
Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ Տոկաևը նաև ասել է՝ Ղազախստանն ու Հայաստանը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու են երկու երկրների միջև ուղիղ չվերթներ հաստատելու ուղղությամբ։