Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Գերմանիան պայմանավորվել են ընդլայնել պաշտպանության ոլորտում համագործակցությունը


Պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 28-29-ը անցկացվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ: ՊՆ-ից հայտնում են, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը մի շարք ուղղություններով ընդլայնելու վերաբերյալ։

ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և ԳԴՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիտի համանախագահությամբ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել ու ամփոփվել են պաշտպանական համագործակցության արդյունքները, և համաձայնեցվել են 2026 թվականի ծրագրերը։

Նրանք խոսել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչություններում ընթացող բարեփոխումների վերաբերյալ, կարևորել են ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացումը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG