Մատչելիության հղումներ

Հայաստանի սահմանները, սրբազանի պայքարը, ԱԺ-ի կռիվները և շատ հրաժարականներ


Մարտի սկզբին՝ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումից օրեր անց, Բաքուն պահանջեց անհապաղ վերադարձնել Տավուշի և Ղազախի սահմանագծի չորս գյուղերը:

Ընդ որում՝ Ադրբեջանը միաժամանակ կտրուկ հերքեց հայկական կողմի պնդումը, թե Հայաստանի 31 բնակավայրերի տարածքների մի մասն օկուպացված է: Ավելին՝ Երևանի առջև գյուղերի վերադարձի պահանջ դնելով, Բաքուն արդեն հստակ ասել էր՝ չի վերադարձնելու 44-օրյա պատերազմից հետո գրաված Հայաստանի տարածքները:

Հայաստանը գյուղերը վերադարձնելու պատրաստակամություն է հայտնում, Փաշինյանը տեղացիներին զգուշացրեց՝ հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է:

Բայց վարչապետի բացատրություններն ավելի բորբոքեցին կրքերը: Կիրանցում փաստացի սկիզբ առած ականազերծմանն ու սահմանագծմանը զուգահեռ բողոքի ցույցեր էին: Ոստիկանները երկու օր շրջափակման մեջ պահեցին գյուղը՝ արգելելով ելումուտը, տեղացիներին էլ գիշերը բերման ենթարկելով:

Ի վերջո, գյուղացիները ստիպված եղան համակերպվել, որ 30 տարի առաջ ձևավորված սահմանը փոխվում է, ադրբեջանցիները հիմա հաշվված մետրերի հեռավորությամբ են:

Երկու ամիս հետո այցելելով սահմանամերձ գյուղեր, որտեղ արդեն տեղադրվել էին սահմանային սյուները, վարչապետը հայտարարեց, որ սա հաջողություն է. - «Ժամանակակից աշխարհում դելիմիտացված սահմանից, լեգիտիմությունից ավելի գործուն երաշխիք գոյություն չունի»;

Հայաստանն ու Ադրբեջանը նաև վավերացրին սահմանագծման կանոնակարգը, որի հիմքում չդրվեց որևէ քարտեզ, չնշվեց ժամանակացույց՝ երբ ու սահմանի որ հատվածում է շարունակվելու գործընթացը:

Հենց սահմանագծումն էլ պատճառ դարձավ, որ մեկնարկեր Նիկոլ Փաշինյանի վեցամյա պաշտոնավարման թերևս ամենամասշտաբային ընդդիմադիր շարժումը: «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը նախ տեղում էր բողոքի ակցիաներ անում, ապա մարզի հոգևոր առաջնորդը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, մայիսի 4-ին համակիրների հետ երթով շարժվեց Երևան: Հանրապետության հրապարակի ամբիոնից արդեն՝ բազմահազարանոց հավաքի առջև, Գալստանյանը հրաժարականի վերջնաժամկետ տվեց Նիկոլ Փաշինյանին:

Կարլեն Ասլանյանի անդրադարձը՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG