Մատչելիության հղումներ

Հայաստանի Սահմանադրությունը փոխելը Բաքվի օրինական պահանջն է․ Ադրբեջանի ԱԳՆ


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ

«Այսօր իսկապես գլխավոր խնդիրը Ադրբեջանի նկատմամբ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, առաջին հերթին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է անում «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միանալու» կոչին»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա պնդել է, որ Սահմանադրությունից այդ հավակնությունները բացառելը Բաքվի «օրինական պահանջն է»։ Արդբեջանի արտգործնախարարության գնահատմամբ՝ Հայաստանը շահագրգռված չէ կայուն խաղաղութամբ և ձգտում է պահպանել տվյալ իրավիճակը միայն որպես պահեստային տարբերակ՝ ապագայում «Ադրբեջանի դեմ ագրեսիան վերսկսելու համար»։

Հայաստանի արտգործնախարարությունն, իր հերթին, այսօր ավելի վաղ մեղադրել է Ադրբեջանի նախագահին՝ խաղաղության գործընթացը տորպեդահարելու համար, պնդելով, որ Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը կասկածի տակ է դնում խաղաղության հասնելու անկեղծությունը:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև ասել է. «Միաժամանակ Հայաստանի փորձերը՝ ուղղված անցյալի հակամարտության մնացորդը համարվող Մինսկի խմբի վերականգնմանը և ռազմականացման քաղաքականության շարունակությունը ցույց են տալիս, որ այդ երկիրն Ադրբեջանի դեմ ուղղված թաքնված օրակարգ ունի»։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է՝ Հայաստանը «բարոյական հիմքեր չունի» կասկածելու խաղաղության գործընթացում Բաքվի անկեղծությանը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահն այսօր արձագանքել է Ալիևի՝ Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քայլեր իրականացնեն ՄԽ-ի լուծարման համար։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ խաղաղության պայմանագիրն է Մինսկի խմբի լուծման հարցը։

ԱԺ նախագահը նաև շեշտել է, որ ամեն անգամ, երբ երկու երկրներն արդեն համաձայնություններ են ունենում, Ալիևը փորձում է հարվածել խաղաղության գործընթացին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG