Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խումբը, որը զբաղվում էր ապաշրջափակման հարցով, վաղուց չի գործում, այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ խմբի գործունեությունը դադարեցվել է տեքստային տարաձայնությունների ու մեկնաբանությունների պատճառով։
«Բացի այդ, դա տեղի է ունեցել նաև գործնական խնդիրների, ինչպես նաև, ասենք ուղղակի, վստահության բացակայության պատճառով», - ընդգծեց Փաշինյանը այսօր ասուլիսի ժամանակ։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցած տարվա հունիսին Մոսկվայում: