Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները տարածաշրջանային հարցեր են քննարկել


Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով տարածաշրջանային հարցեր, հայտնում են ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բոլոր ուղղություններով գործընկերության խորացմանը միտված ջանքերը։

Նախորդ շաբաթ երկու երկրների առաջնորդներն էին հանդիպել Հունգարիայում, քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը։

Պաշտոնական Փարիզը բազմիցս հայտարարել է իր անվերապահ աջակցությունը Երևանին։

Երևանն էլ հայտարարել է՝ կարևորում է բարեկամ Ֆրանսիայի մշտական աջակցությունը։

Ֆրանսիան հանձնառու է նպաստելու երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացմանը, ավելի վաղ ասել էր Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG