Հայաստանի ոստիկանությունը Ռուսաստանի պահանջով Արմավիրի մարզի 53-ամյա մի բնակչի է կալանավորել, ով 1997 թվականից Ռուսաստանի կողմից հետախուզվում էր խարդախության համար, հայտնել է Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հետախուզվող կինը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ չվերթի ժամանման պահին։
Նրա կալանքի մասին հայկական կողմը տեղյակ է պահել Ռուսաստանի դատախազությանը, հայտնել է Հայաստանի ոստիկանությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։