«Հայաստանի և Ադրբեջանի Սահմանադրությունները կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության», - խորհրդարանում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք պատրաստ ենք քննարկել, հասկանալ, արդյոք օրինակ Հայաստանի Սահմանադրության մեջ, որ իրենք մեղադրում են տարածքային պահանջների մեջ, տենց բան կա՞, թե՞ չկա: Արդյոք իրենց Սահմանադրության մեջ նման բան կա՞, թե՞ չկա: Եվ վերջիվերջո էդ հարցը ո՞նց է լուծվելու: Մենք առնվազն ասում ենք, որ էդ հարցը արդեն լուծել ենք խաղաղության պայմանագրի մեջ... Վերջիվերջո մենք կարող ենք փորձաքննության ուղարկել 2 երկրների Սահմանադրությունները՝ պարզելու, թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերս ունեն, թե՝ չէ», - նշել է Սահմանադրությունը:
«Օրինակ՝ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր 2 երկրների Սահմանադրությունները և հարց ուղարկել, թող Վենետիկի հանձնաժողովը պայմանական ասի՝ նման բան կա, թե՝ չէ», - հավելել է ԱԺ խոսնակը:
Տևական ժամանակ է՝ ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ:
Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ, մատնանշելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։