Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը Մոսկվայում «ոտքի վրա զրույց են ունեցել»


Արտապատկերումը՝ APA-ի
Արտապատկերումը՝ APA-ի

Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն ու Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հանդիպել են Մոսկվայում։

Ըստ ադբեջանական APA գործակալության՝ հանդիպումը կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակներում, երկու երկրների փոխվարչապետերը ոտքի վրա ավելի քան տասը րոպե զրուցել են։ Զրույցից մանրամասներ չեն հաղորդվում։

Գործակալությունը կից լուսանկարներ է հրապարակել։

Հայկական կողմը հանդիպման մասին դեռ չի հաղորդել։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն հայտարարել է, որ կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, նույն տնտեսական գոտում է գտնվում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

XS
SM
MD
LG