Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները փոխայցելություններ են կատարել երկու երկրների տարածքներ

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյան և Շահին Մուստաֆաև, կոլաժ
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյան և Շահին Մուստաֆաև, կոլաժ

Այսօր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի տարածք և Ադրբեջանի տարածք:

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով», - ասված է պաշտոնական Երևանի և Բաքվի տարածած նույնաբովանդակ հաղորդագրությունում:

Ո՞ւր են գնացել հայ և ադրբեջանցի պաշտոնյաները, ո՞ւմ են հանդիպել, փոխվարչապետերից բացի էլ ովքե՞ր են եղել պատվիրակությունների կազմում, պաշտոնական հաղորդագրություններից պարզ չի դառնում:

«Պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հաջորդ հանդիպման կազմակերպման շուրջ», - նաև հաղորդում են երկու երկրների արտգործնախարարությունները՝ չհստակեցնելով, սակայն, հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է, օր ու տեղ որոշվե՞լ է, թե՝ ոչ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG