Մատչելիության հղումներ

Հայաստանյան չորս կուսակցություն կառավարությանը կոչ է անում հանրաքվե կազմակերպել Եվրամիությանն անդամակցելու հարցով


Հայաստանյան արևմատամետ չորս կուսակցություններ կառավարությանը կոչ են անում առաջիկա ամիսների ընթացքում հանրաքվե կազմակերպել Եվրամիությանն անդամակցելու հարցով։ Որևէ վերպետական կառույցի կամ միության անդամացկելու համար հանրաքվե անցկացնելը Հայաստանի 2015-ին ընդունված Սահմանադրության պահանջն է։

Հրապարակային առաջարկը հնչում է «Հանուն հանրապետության», «Քրիստոնեա-ժողովրդավարական», «Հանրապետություն», Հայաստանի Եվրոպական կուսակցություններից։

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը համոզված է՝ 2020-ի պատերազմից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո հասարակության շրջանում տրամադրությունները կտրուկ են փոխվել:

Իշխանությունը դեռ հրապարակավ չի արձագանքել արևմտամետների առաջարկին։ Թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունն այս հարցում, գործադիրից հորդորեցին գրավոր հարցում ուղարել։

3 ամիս առաջ Հայաստանի վարչապետն, անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի ընդունած Հայաստանի վերաբերող բանաձևին, հայտարարել էր՝ ԵՄ-ի անդամակցության թեկնածու դառնալու հարցը հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Հայաստանյան իշխանություններն ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով բազմիցս հայտարարել են, որ Երևանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Միությունը թույլ կտա։ Բայց, կառավարությունից երբևէ ուղիղ չեն ասել, որ ցանկանում են եվրոպական ընտանիքի անդամ դառնալ։ Ազգային ժողովի խոսնակն էր միայն ամիսներ առաջ հայտարարել, որ Երևանը պատարաստ է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալ։

Արդյոք իրատեսական է Հայաստանի՝ Եվրամիության անդամ դառնալու հեռանկարը հենց Եվրոպայում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների ֆոնին, երբ Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջերը, եվրաընդլայնմանը դեմ հանդես եկող ուժերը լուրջ հաջողության են հասել։ Կառավարությանը հանրաքվեի առաջարկն արած քաղաքական ուժերը համոզված են, որ իրատեսական է։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում

Ուղիղ հղում

XS
SM
MD
LG