«Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը օրինակ բերելով երեկ խորհրդարանում հիմնավորում էր եվրոպական կառույցներին անդամակցելու կարևորությունը: Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծի քննարկմանը՝ որպես նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, փորձում էր ցույց տալ, թե ինչի կարելի է հասնել, օրինակ, Եվրադատարանի միջոցով:
Իրավապաշտպան Զեյնալյանի օրինակը անհետևանք չմնաց, սոցիալական ցանցերը լցվեցին սուր քննադատություններով, թե հայ իրավապաշտպանի հայտարարությունը Ադրբեջանի շահերից է բխում:
Արտակ Զեյնալյանը, որ միջազգային ատյաններում պատերազմում տուժածների, սպանվածների ու գերիների շահերն է ներկայացնում, պնդում է, թե իր խոսքերը կոնտեքստից կտրել ու շահարկում են:
Ինչ էր ասել Զեյնալյանը, ինչպես է նա մեկնաբանում, մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.