Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասով ՍԴ նիստը՝ սեպտեմբերի 24-ին


Սահմանադրական դատարանը որոշել է Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել քննության:

Կանոնակարգի մասով ՍԴ նիստը նշանակվել է սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին: Գործի դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով:

Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման:

Կանոնակարգը, որին անցած շաբաթ հավանություն տվեց Հայաստանի կառավարությունն, սահմանված ժամկետից երկու ամիս ուշ ստորագրվեց, տեքստը հրապարակվեց դրանից միայն երկու օր հետո: Գործադիրը պարզաբանեց, թե բովանդակության գաղտնազերծման ուշացումը կապված է նաև Ադրբեջանի հետ գործընթացը հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ:

Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։

Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկակական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG