Հոնոլուլուի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը երեքշաբթի օրը կոչ է արել տարհանել Հավայան կղզիների որոշ առափնյա տարածքներ՝ կապված ցունամիի ալիքների սպառնալիքի հետ, որն առաջացել է Ռուսաստանի Կամչատկայի թերակղզու մոտ տեղի ունեցած ուժեղ՝ 8.7 մագնիտուդով երկրաշարժից հետո։
«Ձեռնարկեք քայլեր։ Սպասվում են կործանարար ցունամիի ալիքներ», - նշված է հաղորդագրության մեջ: